ISSN 0320-8117
Հանդեսի մասին
Պատմություն
«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը Հայաստանում հումանիտար և հասարակական գիտությունները ներկայացնող հնագույն պարբերականն է։ Հիմնադրվել է 1940 թվականին։ 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ, 1948-1990 թթ. եղել է ամսագիր, 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա, 1996-ից առ այսօր` քառամսյա պարբերական է: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը, Պ. Ավետիսյանը: 2025 թ․ սկսած հանդեսի գլխավոր խմբագիրն է Ա․ Բոբոխյանը։
Թեմատիկ ընդգրկում և նպատակներ
Հանդեսն իր բնույթով միջմասնագիտական է և ընդգրկում է հումանիտար և հասարակական գիտությունների հիմնական դաշտը՝ պատմություն, հնագիտություն, ազգագրություն, բանագիտություն, բանասիրություն, արվեստաբանություն, փիլիսոփայություն, սոցիոլոգիա ևն։ Հանդեսի ծավալի էական մասն են կազմում հայագիտական ուսումնասիրությունները: Հանդեսում շրջանառվում են համապատասխան հոդվածներ, հաղորդումներ, հրապարակումներ, գրախոսականներ, հոբելյանականներ և մահախոսականներ: Հենվելով հայկական հասարակագիտական մտքի բազմադարյա ավանդույթների և փորձի վրա՝ Հանդեսը ձգտում է միջազգային ստանդարտներին համապատասխանող գիտությանը:
Հրատարակչական տվյալներ
Լույս է տեսնում՝ 1940 թ. նոյեմբերից
Հրատարակում է՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը
Հրատարակչությունը՝ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան
Հրատարակման պարբերականությունը՝ տարեկան երեք համար
Յուրաքանչյուր թողարկման ծավալը՝ 16 մամուլ (մոտ 320 էջ)
Տպաքանակը՝ 200 օրինակ
Միջազգային ստանդարտ սերիական համարը՝ ISSN 0320-8117
Կրճատ ձևը՝ ԼՀԳ
Ընդգրկված է՝ ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված «Դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների հրապարակման համար ընդունելի» ամսագրերի ցանկում
Բաց հասանելիության քաղաքականություն
«Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսը բաց հասանելիությամբ գիտական պարբերական է, որի բովանդակությունն ամբողջովին և անվճար հասանելի է բոլոր օգտատերերին։ Օգտատերերը կարող են կարդալ, ներբեռնել, պատճենել, կամ հղում անել հոդվածների ամբողջական տեքստերին՝ առանց նախօրոք թույլտվություն ստանալու հրատարակչից կամ հեղինակից։
Արտոնագրման պայմաններ
«Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսում հրապարակված հոդվածները հասանելի են ընթերցողներին՝ Creative Commons արտոնագրի ներքո՝ Attribution-NonCommercial 4.0 International (CC BY-NC 4.0): Արտոնագրման տվյալները նշված են յուրաքանչյուր հոդվածի կայքէջում, իսկ 2025 թվականից՝ նաև բոլոր հրապարակված հոդվածներում։
Հեղինակային իրավունքների պայմաններ
Հեղինակային իրավունքի կրողը հոդվածի հեղինակն է, ով պահպանում է հեղինակային բոլոր իրավունքները՝ առանց սահմանափակումների։
Հրատարակչական վճարներ
Հանդեսը հեղինակից չի գանձում որևէ վճար՝ հոդվածի ներկայացման, մշակման կամ հրապարակման գործընթացի համար։
Արխիվացման քաղաքականություն
Հանդեսի բոլոր համարները արխիվացվում են Հայաստանի ազգային գրադարանում (2 տպագիր օրինակ), ինչպես նաև հանդեսի կայքում, Համահայկական թվային գրադարանում և EBSCO-ում (թվային տարբերակով)։
Հանրայնացման քաղաքականություն
Հեղինակներին թույլատրվում է տեղադրել իրենց հրապարակված հոդվածի պատճենը որևէ հաստատության կամ իրենց ընտրած այլ պահոցում։
Գաղտնիության հայտարարություն
Հանդեսի կայքում մուտքագրված անուններն ու էլ․փոստի հասցեներն օգտագործվում են բացառապես հանդեսի կողմից սահմանված նպատակներով և հասանելի չեն այլ նպատակի կամ կողմի համար։

