ISSN 0320-8117
Ուղեցույց հեղինակների համար
Հոդվածը գրախոսման ընդունելու առաջնային նախապայմաններ
• համապատասխանությունը հանդեսի ձևաչափին (թեմա, ոճ, գիտական համակարգ, ակադեմիական էլ․ փոստ)
• այլ տեղ հրատարակված չլինելը
• որոշակի նորույթ բովանդակելը
• մեթոդապես հիմնավորված լինելը
• համապատասխան գիտական ապարատ ունենալը
• հստակ կառուցվածքը (խրախուսվում են ենթաբաժանումներով հոդվածները, որ ունեն ներածական [հարցադրում, նյութեր, մեթոդներ], ենթահարցեր, քննարկում-սինթեզ, եզրակացություն, շնորհակալական)
• գրքերի գրախոսական-հոդված ներկայացնելու դեպքում, բացի աշխատանքի դրական կողմերը շեշտելուց, անհրաժեշտ է ունենալ նաև քննադատական կետեր
• համապատասխանությունը ստորև բերված տեխնիկական պահանջներին
Ներկայացման ձև
Էլեկտրոնային կրիչով։ Տեքստը նախընտրելի է՝ Word ծրագրով, նկարները` TIFF կամ բարձրորակ JPEG ձևաչափով։ Տեքստում տողադարձ չօգտագործել:
Հոդվածը խմբագրություն ուղարկելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ http://www.lraber.sci.am/, գրանցվել, ապա մուտք գործել Ձեր անձնական հաշիվ և սեղմել «Ուղարկել հոդված» կոճակը՝ հետևելով ցուցումներին։ Խնդիրների դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՝ hss-support@sci.am հասցեով։
Լեզու
Հիմնական լեզուն արդի արևելահայերենն է։ Ընդունվում են հոդվածներ նաև արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով:
Տառատեսակ
GHEA Grapalat (տեքստը և ամփոփումները 12, հղումները՝ 10 կետաչափով):
Չափեր
A4 թղթի լուսանցքները բոլոր կողմերից՝ 2.00 սմ, տողերի միջակայքը՝ Multiple 1.15: Ընդունվում են մինչ 17 էջ ծավալով հոդվածներ և հաղորդումներ: Բացառիկ կարևորության դեպքում հոդվածը կարող է լինել մինչ 22 էջ: Գրախոսականները և տեղեկատվական/լրատվական բնույթի նյութերը չպետք է գերազանցեն 7 էջը (1 էջը = 1800 նիշ՝ առանց բացատների):
Նկարներ
Գծանկարները, սև-սպիտակ և գունավոր լուսանկարները ներկայացնել հոդվածից առանձին ֆայլերով (TIFF կամ JPEG)` անվանված որպես հաջորդական միավորներ (նկ./աղ. 1, 2, 3…)` ոչ պակաս քան 300 DPI (լուսանկարները) և 600 DPI (գծանկարները) խտությամբ: Նկարներին կցել «Նկարների ցանկ»՝ յուրաքանչյուրի բացատրությամբ և նկարի աղբյուրի հղմամբ փակագծերում: Համացանցային և հղում չունեցող նկարներ չեն ընդունվում:
Աղյուսակներ
Պետք է կազմվեն Word ծրագրով, ունենան վերնագիր և համար:
Հղումներ
Տեքստի մեջ, «հեղինակի ազգանուն+տարեթիվ+էջ/նկար» ձևաչափով: Հաջորդական անուններն անջատել կետ-ստորակետով։ Հաջորդականության սկզբունք ընդունել ոչ թե լեզուն, այլ հրատարակության տարեթիվը (օր.՝ Ադոնց 1972, 45, նկ. 17; Burney 1978, 22; Պետրոսյան 1980, 45):
Գրականության ցանկ
• Տեքստից հետո: Համապատասխան միավորներում նշվում են ազգանուն - անվան սկզբնատառ - տարեթիվ - վերնագիր - հրատարակման վայր - տպարան - էջ: Հապավումներ չեն արվում: Պարբերականների դեպքում պարտադիր նշվում են համարը/հատորը/պրակը, իսկ գրքերի և ժողովածուների դեպքում՝ հրատարակչությունները։ Ժողովածուներում գրվում են խմբագիրների անունները:
• Գրքերի, ժողովածուների, մատենաշարերի վերնագրերը, հանդեսների անվանումները գրվում են շեղատառ։
• Հայերեն և այլ ոչ լատինատառ աշխատությունների տակ պարտադիր տրվում է անգլերեն թարգմանությունը՝ փակագծերում նշելով համապատասխան լեզուն (in Armenian, in Russian, ևն):
• Անձնանունների և տեղանունների համար կիրառվում է հայերենի տառադարձման հետևյալ սկզբունքը՝
ա – a; բ – b; գ – g; դ – d; ե – e; զ – z; է – e; ը – y; թ – t; ժ – zh; ի – I; լ – l; խ – kh; ծ – ts; կ – k; հ – h; ձ – ds; ղ – gh; ճ – jh; մ – m; յ – y; ն – n; շ – sh; ո – vo/o; չ – ch; պ – p; ջ – j; ռ – r; ս – s; վ – v; տ – t; ր – r; ց – ts; ու – u; փ – p; ք – k; և – ev; օ – o; ֆ – f։
• Գրականության ցանկի միավորները տրվում են այբբենական ցանկով՝ համարակալված:
Գիրք
Ադոնց Ն. 1972, Հայատանի պատմություն, Երևան, «Հայաստան»:
Adontz N. 1972, History of Armenia, Yerevan, Hayastan (in Armenian).
Հոդված
Տեր-Ղևոնդյան Ա. 1979, Հաղբատի արաբերեն արձանագրությունը և Բագրատունի թագավորների տիտղոսները, Լրաբեր հասարակական գիտությունների, N 1, 73-80:
Ter-Ghevondyan A. 1979, The Arabic Inscription of Haghpat and the Titles of the Bagratid Kings, Herald of Social Sciences, N 1, 73–80 (in Armenian).
Շարք
Մարտիրոսյան Հ., Իսրայելյան Հ. 1971, Գեղամա լեռների ժայռապատկերները, Հայաստանի հնագիտական հուշարձանները, հ. 6, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ.:
Martirosyan H., Israelyan, H. 1971, The Rock Carvings of the Geghama Mountains, Archaeological Monuments of Armenia, vol. 6., Yerevan, Academy of Sciences of the Armenian SSR Press (in Armenian).
Ժողովածու
Ղանալանյան Ա. 1981, Ճարտարապետության և քարի արվեստագործության արտացոլումը հայ բանահյուսության մեջ, Զարյան Ռ. (խմբ.), Հայ արվեստին նվիրված միջազգային երկրորդ սիմպոզիում, հ. 3, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 55-75:
Ghanalanyan A. 1981, The Reflection of Architecture and Stone Art in Armenian Folklore. In: Zaryan R. (ed.), Second International Symposium on Armenian Art, vol. 3, Yerevan: Academy of Sciences of the Armenian SSR Press, 55-75 (in Armenian).
Սկզբնաղբյուր
Մովսէս Խորենացի 1913, Պատմութիւն Հայոց, Բնագիրը և ներածութիւնը՝ Մ. Աբեղեանի և Ս. Յարութիւնեանի, Տփղիս, «Արագատիպ Մ. Մարտիրոսեանցի»:
Movses Khorenatsi 1913, History of the Armenians, Text and Introduction by M. Abeghyan and S. Harutyunyan, Tiflis, Printing House of M. Martirosyants (in Armenian).
Սկզբնաղբյուրի, մամուլի և արխիվի հղման դեպքում աշխատել պահպանել նույն սկզբունքը: Համացանցային հղումներն ընդունելի են միայն այն դեպքում, եթե դրանք վերցված են պաշտոնական կայքերից, ունեն հեղինակ, տարեթիվ և վերնագիր։ Համացանցային հղումն արվում է տեքստի մեջ, «հեղինակի ազգանուն+տարեթիվ» ձևաչափով (օր․՝ Haft 2025), իսկ գրականության ցանկում նշվում են՝ ազգանուն - անվան սկզբնատառ - տարեթիվ - վերնագիր – հղում, բեռնման օր (օր.՝ Haft A. 2025, Introduction to ‘Hiroshige: Artist of the Open Road, London, britishmuseum.org (Accessed on: 07.08.2025).
Ծանոթագրություններ
Տողատակում ծանոթագրություններ չեն արվում:
Ամփոփումներ և հիմնաբառեր
Հայերեն (Ամփոփում), Անգլերեն (Abstract), Ռուսերեն (Аннотация) մոտ 200 բառ յուրաքանչյուրը: Տարբեր լեզուներով գրված ամփոփումների բովանդակությունները պետք է համապատասխանեն միմյանց: Ամփոփումները պետք է համընկնեն տեքստի բովանդակությանը և ներկայացվեն պատմողական և ոչ անոտացիոն ձևով (այսինքն հակիրճ ներկայացվի նույն տեքստը): Անհրաժեշտ է թարգմանել նաև հեղինակի անուն-ազգանունը և հոդվածի վերնագիրը: Ամփոփումներին հաջորդում են Հիմնաբառերը (Keywords, Ключевые слова)` թվով 5:
Այլ կարևոր ցուցումներ
Մինչ հոդվածը խմբագրություն ուղարկելը, խնդրում ենք մանրամասն զննել հանդեսի ամենավերջին համարը և տեքստը կազմել համապատասխանաբար, քանի որ դրանից է կախված հոդվածի նախնական ընդունումը՝ գրախոսության ենթարկելու նպատակով: Բացի այդ, խնդրում ենք հաշվի առնել հետևյալ մանրամասները.
• Աղբյուրները հղել՝ անուն + տառ + թիվ սկզբունքով (Խորենացի Բ, 15)
• Ձեռագրերը հղել համարով (Մաշտոցի Մատենադարան, թ. 2751)
• Դարերը տալ` հայերենում և ռուսերենում լատիներեն (XI), անգլերենում և այլ լեզուներում` արաբերեն (11th)
• Տեքստի մեջ ընդգծումները՝ շեղել, իսկ ենթավերնագրերը դարձնել թավ
• Տարեթվի համար օգտագործել կարճ թ. և ոչ թվական իսկ թ.-ն գրել առանձին (1980 թ.)
• Չակերտներն օգտագործել այս ձևով՝ «…» (հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն), “…” (անգլերեն), „…“ (գերմաներեն)
• Փակագծերը պետք է լինեն կլոր՝ (), առանձին դեպքերում (օր.՝ վիմագրական կամ սեպագիր տեքստերում) կարող են լինել նաև // կամ []
• Գծիկը՝ բառանջատման մեջ (օր.՝ հայ-պարսկական) օգտագործել փոքր (-), թվանջատման/էջանջատման (օր.՝ 1925–1936, 35–47) մեջ՝ մեծ (–) տարբերակը
• Հղումները՝ ֆրանսերենում և ռուսերենում՝ բացի հատուկ անուններից բոլոր բառերը գրել փոքրատառ (Fiey J. 1970, Jalons pour une histoire de l’Eglise en Iraq, Louvain, Secrétariat du Corpus SCO; Шумов С. 2002, Ирак: история, народ, культура, Москва, Изд. Монолит-Евролинц-Традиция), անգլերենում՝ բացի նախդիրներից և հոդերից բոլոր բառերը՝ մեծատառ (Smith J. 1903, A Compendious Syriac Dictionary, Oxford, Oxford University Press), գերմաներենում՝ բոլոր գոյականները՝ մեծատառ (Baumstark A. 1922, Geschichte der syrischen Literatur mit Ausschluß der christlich-palästinensischen Texte, Bonn, Marcus-Webers Verlag)
• Գրքային միավորները հապավել այսպես՝ հ. (Հատոր), պր. (Պրակ), գք. (Գիրք)
• Նկար/աղյուսակ տեքստում հղելիս` օգտագործել դրանց հապավումները մեծատառով (Նկ. 30/2, Աղ. III/1):

