Գրախոսման գործընթաց

 

Յուրաքանչյուր հոդված անցնում է գրախոսման ընթացք, որը ներառում է նախնական խմբագրական զտում և առնվազն երկու անանուն փորձագետի կողմից կրկնակի-կույր գրախոսություն։ Գրախոսությունն իրականացվում է 8-10 շաբաթվա ընթացքում: Հրապարակման մասին որոշումն ընդունում է Գլխավոր խմբագիրը՝ գրախոսությունների և հոդվածի առանձին հետազոտության հիման վրա, խմբագրական խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո:

Լրացված գրավոր գրախոսման ձևաթղթերը պահվում են «Լրաբեր հասարակական գիտությունների» արխիվում, չեն տրամադրվում որևէ մեկին, և չեն ենթարկվում հրապարակման։ Հեղինակը գրախոսման արդյունքների, առաջարկությունների և մեկնաբանությունների մասին տեղեկացվում է էլեկտրոնային փոստով։