Հրատարակչական էթիկա

 

Հանդեսի խմբագրությունը առաջնորդվում է գիտական աշխատանքների հեղինակային իրավունքի պահպանման ՀՀ և միջազգային ընդունված չափանիշներով (հմմտ. http://publicationethics.org/resources/international-standards):

Հանդեսի խմբագրությունն անում է ամեն ինչ գիտական էթիկան և որակը պահպանելու համար, սակայն պատասխանատվություն չի կրում հրապարակվող նյութերի (տեքստ, լուսանկար, գծանկար, աղյուսակ, ևն) իրավունքների ու արտահայտված մտքերի/տեսակետների համար. այդ մասին հոգում են և պատասխանատվություն են կրում հեղինակները:

Հանդեսը խրախուսում է այն հոդվածները, որոնք պահպանում են գիտական էթիկայի կանոնները՝ հղելով հրատարակված և չհրատարակված տեղեկատվական աղբյուրները և ունեն շնորհակալական բաժին: Շնորհակալություն հայտնելով այլ մասնագետներին՝ հեղինակը ցույց է տալիս, որ մինչ հոդվածը խմբագրություն ուղարկելն այն կամ նրա առանձին հատվածները անցել են որոշակի ընթացք՝ ենթարկվելով բանավոր կամ գրավոր քննարկման:

Հեղինակը պարտավորվում է հոդվածը ներկայացնել՝ ըստ պահանջվող չափանիշերի: Հեղինակները պարտավոր են նաև հայտարարել իրենց հնարավոր ֆինանսական (աջակցություն, ներդրումներ, հոնորարներ, դրամաշնորհներ, վճարովի խորհրդատվություններ) կամ ոչ ֆինանսական (մասնագիտական կամ անձնական հարաբերություններ) շահերի բախման բացակայության մասին՝ այդ մասին նշում կատարելով հոդվածի սկզբում՝ շեշտելով յուրաքանչյուր հեղինակի ներդրումը և վերջում, շնորհակալական հատվածում` շեշտելով անուններ կամ կազմակերպություններ, որոնք ֆինանսապես կամ ոչ ֆինանսապես աջակցել են հոդվածի կայացմանը:

Գրախոսությունն իրականացվում է անձնական շահագրգռվածության բացակայության, անկողմնակալ գիտական մոտեցման սկզբունքների հիման վրա՝ բացառելով շահերի հակադրությունը։ Գրախոսը պարտավորվում է հայտնել անաչառ կարծիք՝ նշելով աշխատանքի առավելություններն ու թերությունները, հեղինակի կողմից հաշվի չառնված գրականության միավորները: Խմբագրությունը պարտավորվում է պահպանել գրախոսի անվան գաղտնիությունը:

Խմբագրությունը պարտավորվում է 8-10 շաբաթվա ընթացքում պատասխան տալ հեղինակին՝ հոդվածի ընդունման կամ մերժման մասին։ Հոդվածի տպագրումից առաջ հեղինակը ծանոթանում է խմբագրված տեքստին (ընթերցելով հոդվածի pdf տարբերակը) և տալիս է իր համաձայնությունը: